Պաշտոնական. «Շիրակի» երկու լեգիոներներ տեղափոխվեցին «Արարատ»

ՖԱ «Արարատի» կազմը համալրել են պաշտպան Մարկո Պրլևիչը և հարձակվող Ուրոշ Նենադովիչը: Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Երկու ֆուտբոլիստներն էլ Վարդան Բիչախյանի նոր թիմ են տեղափոխվել Գյումրու «Շիրակից»:
Նենադովիչը գարնանն էր միացել «Շիրակին», իսկ Պրլևիչը` 1,5 տարի առաջ:
Երկու սերբերը հաշված` Գյումրու ակումբից արդեն 8 ֆուտբոլիստ է տեղափոխվել «Արարատ»: