«Ռեալը» ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի նոր համազգեստը

«Adidas»-ը շարունակում է մնալ «Ռեալի» տեխնիկական հովանավորը և ներկայացրել է «սերուցքայինների» նոր տնային մարզաշապիկը՝ 2020/21 մրցաշրջանի համար:  «Ռեալի» 2020/21 թվականների նոր տնային հանդերձանքը ավանդական սպիտակ գույն ունի: Լրացուցիչ դետալների համար ընտրվել է մուգ կապույտը և վարդագույնը, որոնցով ներկված են համազգեստի կողքերի շերտագծերը և հովանավորների տարբերանշանները: 

Օձիքի ներդիրը ներկված է կապույտի և վարդագույնի համադրությամբ:  Նոր սեթում կփոխվի նաև հիմնական հովանավորի տարբերանշանը. Մեջտեղում կլինի «Fly Better» գրությունը, նախկին՝ «Fly Emirates» գրության փոխարեն:

2020/21-ի «Ռեալի» երկրորդ համազգեստը վարդագույն է։ Մարզաշապիկի կողքերի շերտագծերը և հովանավորների տարբերանշանները մուգ կապույտ են։

2020-2021-ի «Ռեալի» նոր երրորդ հանդերձանքը հիմնականում սև գույնի է՝ կողքերի շերտագծերը և հովանավորների տարբերանշանները վարդագույն են:  Համազգեստը զարդարված է գորշ ոճի ձևով և փոքր ինչ նման է այս սեզոնի «Puma»-յի գաղափարներին։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball