«Վանում» անակնկալ փոփոխություն Կարեն Բարսեղյանի որոշմամբ. ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկ «Վանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հայատարել է, որ լքում է իր պաշտոնը, որպեսզի կենտրոնանա ակումբի փոխանագահի պարտականությունների վրա: Չարենցավանցիների նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սևադա Արզումանյանը:

«Հարգելի երկրպագուներ, երեկ տեղի ունեցավ ՀՖՖ հերթական գործկոմի նիստը, որտեղ հաստատվեց ՖԱ Վանի հանդես գալը Բարձրագույն խմբում, ինչի համար բոլորս երջանիկ ենք։ Մենք սպասում էինք այս օրվան, որպեսզի կարողանանք կատարել մեր պլանավորած գործերը։ Ուրախ ենք լինելու Բարձրագույն խմբի ընտանիքի անդամ և, իհարկե, հասկանում ենք, թե ինչ բարդ և պատասխանատու ճանապարհ է մեզ սպասվում։ Այդ կապակցությամբ ես՝ որպես ակումբի փոխնախագահ և գլխավոր մարզիչ, հանդիպել եմ ակումբի հովանավորների հետ և որոշում եմ կայացրել, որ այսուհետ ՖԱ Վանի գլխավոր մարզչի պարտականությունները պետք է կատարի Սևադա Արզումանյանը, իսկ ես զբաղեցնեմ ակումբի փոխնախագահի պաշտոնը։Մենք հասկանում ենք, որ առաջին տարին կարևոր և բավականին բարդ է լինելու մեզ համար, և որպեսզի թե՛ մարզչական, թե՛ կազմակերպչական բնագավառը չտուժի, այդպիսի որոշում ենք կայացրել։ Դա իմ անձնական որոշումն է եղել։ Ես վստահ եմ, որ դա ճիշտ որոշում է, քանի որ մենք թիմը վստահել ենք փորձառու և, իմ կարծիքով, լավագույն մասնագետներից մեկին, ում հետ ես ինքս մեծ ճանապարհ եմ անցել և մեծ նվաճումների հասել։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզչական շտաբին, ադմինիստրատիվ կազմին և, իհարկե, ֆուտբոլիստներին այս մեկ տարվա աշխատանքի համար, որը, կարծում եմ, տեսանելի է ամբողջ հանրության համար։ Վստահ եմ, որ ապագայում կունենանք հաջողություններ, կունենանք մարտունակ թիմ և կկատարենք ղեկավարության կողմից ներկայացված առաջադրանքները։

Այս պահին մենք լայնածավալ աշխատանքներ ենք կատարում, որպեսզի Բարձրագույն խմբին հապատասխան ունենանք թե՛ ենթակառուցվածք, թե՛ ֆուտբոլիստներ։ Այդ պատճառով մեր թիմում եղել են փոփոխություններ, որոնց մասին դուք արդեն գիտեք, որոշ փոփոխություններին կտեղեկանաք մեր պաշտոնական էջից։

Սա չի նշանակում, որ ես դադարում եմ մարզչական աշխատանքով զբաղվել, ուղղակի այս պահին ամենակարևորը դա ակումբի հաջողությունն է, ուստի այսպիսի որոշում է կայացվել և վստահ եմ սա լավագույն ու ճիշտ որոշումն է։

Շնորհակալություն»,- գրված է Բարսեղյանի հայտարարությունում, որը հրապարակվել է ակումբի ֆեյսբուքյան էջում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball