50 մլն + 10 մլն + 2 ֆուտբոլիստ. «Նապոլին» իր պատմության ռեկորդային տրանսֆերը գնեց

«Նապոլին» պաշտոնապես հայտարարել է, որ ձեռք է բերել «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին:  Իտալական ակումբը գործարքի մանրամասներ չի հայտնել:

Ինսայդեր Ջանլուկա Դի Մարցոն պնդում է, որ նիգերացու տեղափոխության համար «աձուրին» վճարելու է 50 միլիոն եվրո, գումարած 10 միլիոնի հնարավոր պարգևավճարներ, ինչպես նաև ֆրանսիական ակումբ է ուղարկելու դարպասապահ Օրեստիս Կարնեզիսին ու պաշտպան Կլաուդիո Մանցիին: Միաժամանակ L’Équipe-ը վստահեցնում է, որ տրանսֆերը կազմել է 81 միլիոն եվրո: Ընդամենը 1 տարի առաջ «Լիլը» հարձակվողին «Շառլերուայից» գնել էր 21 միլիոնով:

Ցանկացած դեպքում գործարքը ռեկորդային է «Նապոլիի» համար: Նախորդ ամենաթանկ նորեկը Գոնսալո Իգուայինն էր, ում տրանսֆերի համար 2013 թվականին 39 միլիոն եվրո է վճարվել Մադրիդի «Ռեալին»:

Սպասվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրվելու:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball