Եվրոպական ֆուտբոլի նախկին գրանդը 57 տարի անց եվրոգավաթի ուղեգիր է նվաճել

Ֆրանսիայի Լիգայի գավաթի եզրափակչում ՊՍԺ-ի հաղթանակը «Լիոնի» նկատմամբ (0:0, 11մ 6:5) փարիզիցներից բացի երջանկացրել է նաև «Ռեյմսին»: Ֆրանսիական այդ թիմը, որը Լիգա 1-ում գրավել էր 6-րդ տեղը, Եվրոպա լիգայի ուղեգիր է ստացել: Այդ ուղեգիրը կնվաճեր 7-րդ տեղ գրաված «Լիոնը», եթե երզափակչում հաղթեր ՊՍԺ-ին:

Gracenote Live-ը տեղեկացնում է, որ «Ռեյմսը» վերջին անգամ եվրոգավաթներում էր խաղացել 57 տարի առաջ` 1963 թվականին: Մինչև այդ «կարմրասպիտակները» երկու անգամ հասել են Չեմպիոնների գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել են Մադրիդի «Ռեալին»:

Հատկանշական է, որ «Լիոնը»`1997 թվականից հետո առաջին անգամ կարող է չհայտնվել եվրոգավաթներում: Միակ տարբերակը մնացել է Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելը: 1/8 եզրափակչի առաջին խաղում Ռուդի Գարսիայի թիմը 1:0 հաշվով առավելության է հասել «Յուվենտուսի» նկատմամբ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball