Ի պատիվ «Յուվենտուսի» հաղթանակի Կրիշտիանու Ռոնալդուն էքսկլյուզիվ ավտոմեքենա է գնել

Ըստ Tuttosport-ի տվյալների Քրիստիանո Ռոնալդուն Ա Սերիայում հաղթելուց հետո 8 միլիոն եվրոյով գնել է «Bugatti Centodieci» ավտոմեքենան: Այդպիսի միայն 10 մեքենա կարտադրվի:

«Bugatti Centodieci-ը» սահմանափակ քանակությամբ արտադրված մեքենա էՖրանսիական ընկերությունը կթողարկի այդ մեքենաներից միայն 10-ը, դրանց թողարկումը ժամանակային առումով համընկնում է ապրանքանիշի հիմնադրման 110ամյակի հետ:

Առավելագույն արագությունը, որը զարգացնում է մեքենան, 380 կմ / ժամ է:  Այնկարող է զարգացնել 0-ից 100 կմ / ժամ աւագություն ընդհամենը 2,4 վայրկյանում:

Նշվում է, որ Ռոնալդուն գնել է այս մեքենան ի պատիվ Ա Սերիայում  «Յուվենտուսի» տարած հաղթանակի, բայց նա մեքենան կստանա միայն 2021 թվականին:

Երեկ հայտնի դարձավ, որ Ռոնալդուն «Յուվենտուսի» հաղթանակից հետո 6 միլիոն եվրոյով նաև զբոսանավ է գնել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով