Կամային հաղթանակ «Արսենալ» – «Չելսի» եզրափակչում (տեսանյութ)

«Ուեմբլիում» կայացել է Անգլիայի գավաթի եզրափակիչը, որում մրցել են «Արսենալը» և «Չելսին»: Միկել Արտետայի գլխավորած թիմը կամային հաղթանակի է հասել 2:1 հաշվով:

Արդեն 5-րդ րոպեին Կրիստիան Պուլիշիչը և Օլիվյե Ժիրուն գեղեցիկ գրոհ են կազմակերպել, որը սառնասրտորեն եզրափակել է ամերիկացին: Երկրորդ կեսում «կապույտների» նոր առաջատար դարձած Պուլիշիչը մկանի լուրջ վնասվածք է ստացել ու փոխարինվել:

28-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը 11-մետրանոց հարված է վաստակել, որը նա էլ անվրեպ իրացրել է: 67-րդ րոպեին գաբոնցին հիանալի խաբքով լավ դիրք է դուրս եկել և նուրբ հարվածով հաղթական գոլ խփել:

73-րդ րոպեից Ֆրենկ Լեմպարդի թիմը մնացել է 10 ֆուտբոլիստով: Երկրորդ զգուշացման պատճառով կարմիր քարտ է ստացել Մատեո Կովաչիչը:

Այսպիսով, «Արսենալը» ռեկորդային` 14-րդ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball