Կայացավ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի վիճակահանությունը

Օգոստոսի 1-ին՝ ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի 2020/2021 մրցաշրջանի վիճակահանությունը:

ՀՖՖ-ն գրում է` որպես երկու մրցաշարերի մեկնարկի օր՝ նշվում է օգոստոսի 14-ը, սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ:

 

Բարձրագույն խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝

 

«Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» 

«Նոա»-«Շիրակ»

«Արարատ»-«Փյունիկ» 

«Ուրարտու»-«Լոռի»

«Վան»-«Գանձասար-Կապան»      

 

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ

 

Առաջին խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝

 

«Սևան»-«Ուրարտու-2» 

«Շիրակ-2»-«Լեռնային Արցախ»

«Արարատ-Արմենիա-2»-«Վեստ Արմենիա» 

«Նորավանք»-ԲԿՄԱ

«Ալաշկերտ-2»-«Արարատ-2»        

 

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Քանի որ Առաջին խմբի առաջնությանը մասնակցում են 11 թիմեր, «Փյունիկ-2»-ը բաց կթողնի առաջին տուրը:

Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի ամբողջական խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյու տուրից 14 օր առաջ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball