Մարաշլյանի թիմի դրաման. Դիեգոն կրկին փայլեց, բայց չմտավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

MLS-ի քառորդ եզրափակչում «Լոս-Անջելեսը» մրցել է «Օրլանդո Սիթիի» հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հաշվարկում կալիֆորնիացիները պարտվել են` 4:5:

Հերթական հիանալի հանդիպումն է անցկացրել ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը, ով 60-րդ րոպեին անհատական անցումից հետո գոլային փոխանցում է կատարել:

Կալիֆորնիացիները շատ մոտ են եղել հաղթելուն, սակայն 90-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նանիի կատարած փոխանցումից հետո հաշիվը հավասարվել է: Ավելի վաղ պորտուգալացին չէր կարողացել հստակորեն իրացնել 11-մետրանոց հարվածը:

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Մարաշլյանը գոլ է խփել, սակայն նրա թիմակցի վրիպումը որոշիչ է դարձել:

Այսպիսով, «Լոս-Անջելեսը» դուրս մնաց հետագա պայքարից:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball