Մերոնք դրսում. Աբով Ավետիսյանը կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել (լուսանկարներ)

Հունգարական «Կիշվարդան» պաշտոնապես հայտարարել է պաշտպան Աբով Ավետիսյանի հետ համաձայնագիր ստորագրելու մասին: 18-ամյա հայ ֆուտբոլիստի համար դա կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է:

Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև Աբովի հայրը` Ավետիք Ավետիսյանը:

Պատանի ֆուտբոլիստն արդեն հասցրել է Հունգարիայի առաջնությունում նորամուտը նշել «Կիշվարդայի» կազմում` մասնակցելով «Ֆերենցվարոշի» դեմ հանդիպմանը: Նշվում է, որ պաշտպանը շարունակելու է հիմնականում խաղալ ակումբի երկրորդ թիմի կազմում, սակայն իրեն լավ դրսևորելու դեպքում հաճախ հրավիրվելու է գլխավոր թիմ:

Աբովը ծնվել է Դոնեցկում: Հետագայում Ավետիսյանների ընտանիքը տեղափոխվել է Հունգարիա:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով