Մխիթարյան – Ռոնալդու անմիջական պայքարը չի կայանա, Կրիշտիանու — Իմոբիլե հեռակա մրցակցությունն ավարտվեց

Իտալիայի առաջնության 38-րդ տուրում այսօր կայանալու է «Յուվենտուս» – «Ռոմա» հանդիպումը: Թուրինյան ակումբը ներկայացրել է իր հայտացուցակը, որում բացակայում է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անունը:

Դա նշանակում է, որ առաջնության ռմբարկուի և միաժամանակ Եվրոպայի «Ոսկե խաղակոշիկի» հարցը գործանականում լուծված է: Իտալացին 35 գոլով առաջին տեղում, իսկ պորտուգալացին 31 գնդակ է հեղինակել:

Իմոբիլեի` «Ոսկե խաղակոշիկը» ստանալը կասկած չի հարուցում, քանի որ դեռ պայքարի մեջ մնացած ֆուտբոլիստներից մյուս հետապնդողը Ռոմելու Լուկակուն («Ինտեր») է, որը վերջին տուրից առաջ հետ է մնում 12 գոլով:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմը` «Ռոման» «Յուվենտուսին» հյուրընկալվելու է սկսած Երևանի ժամանակով 22:45-ից:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball