Որքա՞ն է հայկական ակումբներում միջին աշխատավարձերը և ի՞նչ այլ առավելություներ կան. «Արարատ-Արմենիայի» մարզիչը հիացած է

«Արարատ-Արմենիայի» մոլդովացի ֆիզպատրաստության մարզիչ Դենիս Զմեուն, ով երկար տարիներ խաղացել ու մարզիչ է աշխատել Ռումինիայում, հարցազրույց է տվել այդ երկրի ProSport.ro կայքին:
— Հայաստանի Բարձրագույն խմբում որքա՞ն է միջին աշխատավարձը:
— Բոլոր ակումբները սկսել են ներդրումներ կատարել: Կարծում եմ` փլեյ-օֆֆ փուլ մտած ակումբներում (թոփ-6) միջին աշխատավարձը 3000-4000 դոլար է: Զգալիորեն քիչ է, քան Ռումինիայի Լիգա 1-ում, բայց հավաստիացնում եմ, որ չեք կարող ասել, թե Հայաստանի առաջնությունը շատ ավելի ցածր մակարդակի է: Եթե հիշում եք, Եվրոպա լիգայում «Ալաշկերտը» մրցում էր «Ստյաուայի» հետ, որը համար հեշտ դիմակայություն չէր: «Ալաշկերտը» տանը պարտվել էր 0:3 հաշվով, սակայն Ռումինիայում հաղթեց` 3:2:
— Ինչպիսի՞ն են ենթակառուցվածքները Հայաստանում:
— Ապշած էի իմ տեսածից: Այստեղի մարզաբազան (նկատի ունի Ավանի ակադեմիան-խմբ.) իր տեսակով նման է Տիրասպոլի «Շերիֆի» բազային: Այն մերը չէ, Հայաստանի հավաքականինն է, մենք վարձակալում ենք: Այստեղ կան 5-6 մարզումային խաղադաշտեր, կարծես թանգարանի ցուցահանդեսի համար ստեղծված լինի: Կան բաձարձակապես բոլոր պայմանները. մարզումային դաշտեր, մարզասրահ, լողավազաններ, վերականգնողական կենտրոններ… ամեն ինչ:
— Ինչպիսի՞ն է կյանքը Երևանում: Հարմարվե՞լ եք:
— Իմ ընտանիքին շատ է դուր գալիս Երևանը: Այստեղ մարդիկ մոլդովացիների նման բարի ու հարգալից են: Եթե փողոցում տուրիստն ինչ-որ վայրի տեղ է հարցնում, նրանք ոչ թե միայն հուշում են, այլ ձեռքը բռնում ու տանում այդ վայրը, նույնիսկ եթե ուրիշ գործեր են ունենում: Շատ հարգալից են: Նաև ամեն ինչ պատմում են Երևանի մասին: Նույնիսկ չեմ խոսում հայերի ուտեստների մասին, որոնք նույնպես շատ լավն են: