Պաշտոնական. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Նոա»

«Նոան» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ: Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը «Զենիթի» սանն է և նախկինում հանդես է եկել մի շարք հայկական ակումբներում՝ «Ալաշկերտ», «Արարատ», «Փյունիկ», ինչպես նաև շվեյցարական «Ցյուրիխ» ու «Լե Մոնտ» ակումբներում:
Սիմոնյանը Հայաստանի հավաքականի կազմում 10 խաղ է անցկացրել: