Սկանդալային պաշտոնանկություն Արշակ Կորյանի ակումբում. մարզիչը մեղադրում է «Սպարտակին»

Ռուսաստանի առաջնության նորեկ «Խիմկիի» կազմում անսպասելիորեն մարզչական փոփոխություն է կատարվել: «Միկայի» նախկին մարզիչ Սերգեյ Յուրանին հայտնել են, որ նա պետք է լքի իր պաշտոնը, ինչը հիմնավորել են Մոսկվայի «Սպարտակի» որոշումով: «Կարմրասպիտակները» «Խիմկիին» դարձրել են իրենց ոչ պաշտոնական դուստր թիմը` գումար վճարելով, որ նրանք կարողանան մասնակցել ՌՊԼ-ին, ինչպես նաև ֆուտբոլիստներ են ուղարկելու վարձակալության:

Պաշտոնանկության մասին մանրամասներ Յուրանը պատմել է «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում.

— Ճի՞շտ է, որ Ձեզ պաշտոնանկ են արել:

— Ինձ այսօր զրույցի հրավիրեց ակումբի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Զայցևը և ասաց. «Ձեզ հետ պայմանագիրը խզում ենք: Որքա՞ն գումար եք ուզում»: Պատասխանեցի պայմանագիրս կարդան: Այն դեռ գործում է 2 տարի և 9 ամիս: Ըստ դրա վճարեք: Այդքանը:

— Ինչպե՞ս Զայցևը հիմանվորեց որոշումը:

— Ոչ մի կերպ: Այդ հրամանը կայացրել է «Սպարտակը»: Կոնկրետ Շամիլ Գազիզովը («Սպարտակի» նոր գործադիր տնօրենը-խմբ.): Հենց այդպես էլ գրեք:

— Զրուցե՞լ եք Մոսկվայի մարզի սպորտի նախարարի հետ («Խիմկիի» պաշտոնական հովանավորը-խմբ.):

— Այո: Նա ասաց, որ իմ թեկնածությունը համաձայնեցված չէ «Սպարտակի» հետ, այդ պատճառով ինձ հեռացնում են:

Հիշեցնենք, որ «Խիմկիի» կազմում է խաղում Հայաստանի հավաքականի նորեկ Արշակ Կորյանը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball