«Տեսել եմ Պելեին, Մարադոնային, Կրուիֆին ու Դի Ստեֆանոյին, բայց լավագույնը Մեսսին է». Մասկիո

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Ումբերտո Մասկիոն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին:

«Ես տեսել եմ Դի Ստեֆանոյի, Պելեի, Մարադոնայի ու Կրուիֆի խաղը, սակայն Մեսսին գերազանցում է նրանց բոլորին: Նա լավագույնն է: Նշածս ֆուտբոլիստներն իրենց ժամանակների լավագույններն էին, ոմանց դեմ ինքս եմ խաղացել, բայց ժամանակակից ֆուտբոլի տեմպը շատ է տարբերվում:

Պարզապես տեսեք, թե Մեսսին ինչպիսի գոլեր է խփում: Նա քիչ է վազում խաղադաշտում, բայց երբ հարկավոր է լինում, նրան հնարավոր չէ կանգնեցնել: Գնդակը կարծես նրա ոտքին կպած լինի: Անհավանական արագությամբ շատ ֆուտբոլիստների եմ տեսել, բայց երբ գնդակը նրանց մոտ էր, դառնում էին դանդաղ: Մեսսիի դեպքում ամեն ինչ հակառակն է: Նա գնդակով ֆանտաստիկ արագ է դառնում»,- Clarin-ի հետ զրույցում ասել է արգենտինացին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball