«Ֆուտբոլը դադարել է նշանակություն ունենալ ինձ համար». ԱԱ-2014-ի չեմպիոնն ավարտեց կարիերան

Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Ֆուտբոլը դադարել է նշանակություն ունենալ ինձ համար: Հիմա ինձ մեծ ուրախություն է պարգևում որդուս հետ շփումը: Սա բարդ քայլ է, որովհետև միշտ սիրել եմ ֆուտբոլը: Այո կարող էի դեռ մեծ գումար աշխատել, բայց փողն ինձ համար կարևոր չէ: Թանկարժեք մեքենաները և ժամացույցներն իմ ապրելակերպին չեն համապատասխանում: Արդեն շատ փող եմ վաստակել»,- Հյովեդեսի խոսքերն է մեջբերում Der Spiegel-ը:

32-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Շալկեի», «Յուվենտուսի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում: 2014 թվականին նա Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball