Էդգար Մանուչարյանն ավարտեց կարիերան

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը հայտարարեց ֆուտբոլիստի կարեիրան ավարտելու մասին:

«Իմ շատ սիրելի ընկերներ, խաղընկերներ, սիրելի երկրպագուներ. ավարտում եմ իմ ֆուտբոլիստի կարիերան: Լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում ավելի քան 18 տարի, ծառայելով իմ ազգային հավաքականին, իմ սիրելի ակումբներին, որտեղ հանդես եմ եկել որոշեցի ավարտել իմ կարիրան։

Այս ընթացքում շատ են եղել դրական, ուրախ պահեր, եղել են անկումներ ու պարտություններ, շատ դժվարին ճանապարհ եմ անցել, բայց երբեք գլուխս չեմ կախել առավել ևս չեմ փոշմանել իմ անցած ճանապարհից չնայած շատ լավ հասկանում եմ որ ձեր և իմ ակնկալիքները չեմ արդարացրել, ինչպես որ կարող էի …

Հիմա իմ կյանքում սկսում եմ ուրիշ էտապ, միանշանակ մնալու եմ ֆուտբոլում ու ամեն բան անելու եմ հնարավոր և անհնարին, որ իմ փորձով օգտակար լինեմ մեր ֆուտբոլին…

Շնորհակալություն բոլորին՝ իմ ակումբներին, ղեկավարությանը, բոլոր աշխատողներին, ֆեդերացիայի աշխատակազմին և իհարկե իմ խաղընկերներին, որոնց շնորհիվ ես երկար ճանապարհ եմ անցել …սիրում եմ ձեզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է 33-ամյա ֆուտբոլիստը:

Մանուչարյանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկի», «Այաքսի», «Ուրալի», «Ալաշկերտի» և այլ թիմերի կազմերում: Հայաստանի հավաքականում 53 խաղ է անցկացրել ու 9 գոլ խփել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball