Հայաստանի առաջնությունը կմեկնարկի «Ալաշկերտ» — «Արարատ-Արմենիա» խաղով. մյուս մրցավեճերի ժամանակացույցը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 1-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի 2020/2021 մրցաշրջանի վիճակահանությունը:
ՀՖՖ-ն հաստատել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջին երկու տուրերի խաղացանկերը:
Բարձրագույն խումբը մեկնարկելու է օգոտսոսի 14-ին` «Ալաշկերտ» — «Արարատ-Արմենիա» մրցավեճով: Այն կմեկնարկի ժամը 17:30-ին:
Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի ամբողջական խաղացանկերը կարող եք ներբեռնել այստեղ և այստեղ: