Հայ ֆուտբոլիստը` «Բարսելոնայի» մասնաճյուղում

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Մ-19 հավաքականի թեկնածու Դարոն Իսկենդերյանի դարձել է «Բարսելոնայի» համաշխարհային ցանցի ֆուտբոլիստ:
18-ամյա կիսապաշտպանը տեղափոխվել է «կապտանռնագույնների» ամերիկյան ակադեմիա և միացել Մ-19 թիմին:
«3-օրյա փորձաշրջան անցա «Բարսելոնայի» ամերիկյան ակադեմիայում: Մարզիչները հավանեցին իմ խաղը և հրավիրեցին Մ-19 թիմ:
Արդեն տեղափոխվել եմ Արիզոնա, մեկ շաբաթ անց կսկսենք մարզումները: Վստահ եմ` սա մեծ քայլ առաջ է իմ կարիերայում»,- Corner Football Armenia-ի հետ զրույցում: