Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը համաձայնեցված է

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը դառալու է «Ինտերի» մշտական ֆուտբոլիստ: Corriere della Sera-ն տեղեկացնում է, որ միլանյան ակումբը համաձայնեցրել է 31-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը, ով ներկայումս իտալական թիմում վարձավճարով է խաղում:

Տրասնֆերը կազմելու է 15 միլիոն եվրո: Պաշտոնական հայտարարությունը սպասվում է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Խետաֆեի» դեմ հանդիպումից հետո, որը նախանշված է օգոստոսի 5-ին:

Չիլիացին Ինտերի կազմում մասնակցել է 29 խաղի, որոնցում 4 գոլ է խփել ու 10 գոլային փոխանցում կատարել:

Հիշեցնենք, որ Սանչեսը ՄՅՈւ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է` շաբաթական 450 հազար եվրո էր ստանում: Նրա պայմանագրի ավարտին մնում է 1 տարի:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով