Աղբյուր. Ռոնալդո անունով ֆուտբոլիստը տեղափոխվում է Հայաստան

«Լոռին» շուտով կարող հայտարարել նոր հարձակվողի մասին: Վանաձորյան ակումբ է տեղափոխվում հարձակվող Ռոնալդո Դինոլիսը, վստահեցնում է metrolibre.com-ը:
Պանամացին խզել է «Պլասա Ամադոր» թիմի հետ պայմանագիրը, որպեսզի ազատ գործակալի կարգավիճակով միանա «Լոռիին»:
25-ամյա Դինոլիսն արդեն ժամանել է Հայաստան:
Պանամայի հավաքականի կազմում հարձակվողը 2 խաղում 2 գոլ է խփել: