Իրավիճակ է փոխվել. Պոչետինոն` «Բարսելոնայի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածու

«Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Բարսելոնան»: Daily Mail-ը հայտնում է, որ արգենտինացին դարձել է կատալոնական ակումբի համար հիմնական թեկնածուն:

Նախկինում 48-ամյա մասնագետը հայտարարել է, որ ավելի շուտ կգնա ֆերմայում աշխատելու, քան կընդունի «Բարսելոնայի» կամ «Արսենալի» առաջարկները: Արգենտինացին այդպես էր ասել, քանի որ կատալոնացիներն ու լոնդոնցիները նրա նախկին թիմերի` «Էսպանյոլի» ու «Տոտենհեմի» հիմնական մրցակիցներն են:

Այդուհանդերձ, արդեն երեկ Պոչետինոն շատ ավելի մեղմ էր արտահայտվել: Նա ասել էր, որ չի ցանկացել մեծամիտ թվալ կամ վիրավորել «Բարսային», այլ նման կերպ ուզել է հերքել այդ ակումբներ տեղափոխվելու մասին շշուկները, որոնք կարող էին խանգարել «Տոտենհեմում» նրա աշխատանքին: Վերջում արգենտինացին ավելացրել է, որ չի բացառում «Բարսելոնա» տեղափոխությունը, քանի որ կյանքում ամեն ինչ կարող է պատահել:

Բացի այդ, «Էսպանյոլը» դուրս է մնացել Լա լիգայից, ինչը նշանակում է, որ «բլաուգրանայի» ղեկին Մաուրիսիոն որոշ ժամանակ չի հանդիպի «թութակներին»:

Նշվում է, որ «կապտանռնագույններն» առաջարկ կկատարեն արգենտինացուն, եթե չդառնան Չեմպիոնների լիգայի հաղթող: Այդ դեպքում պաշտոնանկ կարվի Կիկե Սետյենը: Բարտոմեուն հիանալի հարաբերությունների մեջ է Պոչետինոյի հետ: Նրանց երեխաները նույն դպրոցն են գնում, որտեղ մարզիչն ու նախագահը երբեմն հանդիպում ու տարբեր հարցեր են քննարկում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball