Հայտնի է Ալեքսանդր Կարապետյանի խաղաշապիկի համարը և պայմանագրի ժամկետը

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի` Ռուսաստանի Պրեմյեր լիգայի «Տամբով» տեղափոխությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Ռուսական ակումբի կայքը տեղեկացնում է, որ 32-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 2 տարվա ժամկետով պայմանագիր:

Իր նոր թիմի կազմում հայ հարձակվողը հանդես է գալու 87 համարի մարզաշապիկով:

Նշենք, որ «Սոչիի» կազմում Կարապետյանը նույնպես կրում էր 87 համարի խաղաշապիկը: Նա այդ թիվն ընտրում է, որովհետև ծնվել է 1987 թվականին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով