Մոնրոյ Արարատի նպատակները. «Նոայի» հետ չեմպիոն դառնալ և ընդգրկվել ազգային ընտրանու կազմում» (տեսանյութ)

«Նոայի» մամուլի ծառայությունը հարցազրույց է վերցրել ակումբի նորեկ, Հայաստանի հավաքականի  պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատի հետ: Կոլումբիայից ժամանած ֆուտբոլիստը խոսել է երևանյան թիմ տեղափոխվելու, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության, Ազգային հավաքականում անցկացրած խաղերի դրա հետ կապված հիշողությունների, հանդիսատեսի մասին…

— «Բարի գալուստ Հայաստան: Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիր Հայաստանում, և հատկապես՝ «Նոաում», թեև, որքանգիտենք, առաջարկներ ունեիր նաև այլ ակումբներից…

— Շնորհակալություն, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ինձ հետ կապ հաստատեց «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը, գործակալիս հետ բանակցեցին, և ահա՝ ես Երևանում եմ: Իսկ ինչու նախընտրեցի «Նոան», դե որոևհետև թիմը դարձել է Հայաստանի գավաթակիր, շատ հաջող մրցաշրջան է անցկացրել Բարձրագույն խմբի առաջնությունում, նվաճել արծաթե մեդալները… Նաև, ինձ համար սա շատ լավ տարբերակ էր՝ գալ Հայաստան, հանդես գալ այստեղ…

— Այսինք, կարող ենք ենթադրել, որ ցանկություն կար խաղալ Հայաստանում և հետևու՞մ էր Բարձրագույն խմբի առաջնությանը, ազգային հավաքականի խաղերին: Այդ առումով, ինչ ակնկալիքներ ունես նոր ակումբից:

— Անկեղծ ասած, հետևում էի միայն արդյունքներին , քանի որ ժամային տարբերության պատճառով շատ դժվար է դա անել Կոլումբիայից, դու արթնանում ես, իսկ Հայաստանում խաղերն արդեն ավարտվել են… Ակնկալիքների առումով, իհարկե, ցանկանում եմ բազում լավ տարիներ անցկացնել «Նոաում» և դառնալ Հայաստանի չեմպիոն, նաև սա կարևոր է այն առումով, որ հաջող հանդես գալու պարագայում կարող եմ գրավել Հայաստանի հավաքականի մարզչի ուշադրությունը և տեղ զբաղեցնել ազգային ընտրանու կազմում:

— Ի՞նչ հիշուղություններ ունես Ազգային հավաքականում անցկացրած երկու խաղերից:

— Իհարկե, շատ ուրախ էի, որ երկու տարի առաջ հրավեր ստացա Հայաստանի ազգային հավաքականից, անցկացրի երկու խաղ ընտրանու կազմում: Ինձ բոլորը լավ էին վերաբերվում, շատ հաճելի հուշեր ունեմ… Կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալ առումով էլ շատ աճեցի այդ ժամանակ, բնականաբար, հիմա երջանիկ կլինեմ նորից հանդես գալ հավաքականի կազմում…

— Իսկ ինչպե՞ս ազդեց քո վրա կորոնավիրուսի համավարկը, ի՞նչ ֆիզիկական պատրաստվածության մակարդի ես հիմա:

— Իրականում, Կոլումիայում իրավիճակն էլ էր այդ առումով բավական ծանր, մարտից որևէ թիմի հետ չեմ մարզվել, անհատական մարզումներ եմ անցկացրել տանը: Իհարկե, առայժմ 100 տոկոսով պատրաստ չեմ, աշխատանք է պետք, հիմա հստակ ժամկետ չեմ ասի՝ արդյոք կհասցնեմ վերականգնվել մինչև Եվրոպայի լիգայի խաղերը, թե, նույնիսկ ավելի շուտ, բայց պետք է քայլ առ քայլ առաջ շարժվեմ ու հնարավորինս շուտ վերականգնեմ որակներս…

— Հայկական արմատներիդ մասին կպատմե՞ս, դա բոլորին հետաքրքրող հարց է:

— Պապուս պապը ծնվել և մեծացել է Հայաստանում, ջարդից հետո ընտանիքով գաղթել էր Կոլումբիա, այնտեղ հանդիպել իր ապագա կնոջը, ամուսնացել ու հաստատվել, այդ պատճառով էլ ազգանվանս մեջ կա Արարարատը…

— Եվ վերջում, ի՞նչ կցանկանայիր ասել քո և թիմի երկրպագուներին…

— Կրկին, շատ ուրախ եմ, որ միացել եմ «Նոային», նաև շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք այս օրերին ինձ գրում էին սոցիալական ցանցերում: Թող վստահ լինեն, որ ամեն ինչ կանենք, որ այս տարի ևս «Նոայի» համար ամեն ինչ հաջող ընթանա և թիմը հասնի իր առջև դրված նպատակներին…

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball