Պաշտոնական. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Փյունիկ»

«Փյունիկ ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 26-ամյա կիսապաշտպան Գոռ Մալաքյանը։

Մալաքյանը «Փյունիկի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան, որի կազմում նա երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն:

Գոռը հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 18 խաղ։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթել Գոռ Մալաքյանին։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով