Ռունի. ««Բարսելոնայի» դեմ եզրափակիչներում Ֆերգյուսոնն ինքնասպանության տակտիկա ընտրեց»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին վերհիշել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում «Բարսելոնայի» դեմ մրցավեճերը: 2009 թվականին կատալոնական թիմը որոշիչ խաղում հաղթել է 2:0 հաշվով, իսկ 2011-ին` 3:1:

«Նույնիսկ «Բարսելոնայի» դեմ խաղալիս «Ռեալի» նման ակումբին դժվար է խաղադաշտ դուրս գալ մրցակցին գնդակը զիջելու մտքերով: Նույնը նաև «Մանչեսթեր Յունայթեդի» դեպքում է: Մենք Գվարդիոլայի «Բարսելոնային» երկու անգամ պարտվեցինք Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում` փորձելով խաղալ հավասարը հավասարի դեմ: Դա ինքնասպանություն էր:

Հիշում եմ, որ Ալեքս Ֆերգյուսոնն ասաց. «Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք, և հարձակվելու ենք: Դա մեր ակումբի փիլիսոփայությունն է»: Այն ժամանակ ես մտածեցի. «Այդքան էլ վստահ չեմ, որ դա լավ միտք է»:

Կարծում եմ` մեր ֆուտբոլիստները հոգու խորքում հասկանում էին, որ դա սխալ քայլ է: 2008 թվականին մենք «Բարսայի» դեմ խաղալիս հրաժարվեցինք հարձակվողական ոճից և դա մեզ արդյունք տվեց: Իսկ եզրափակիչնեում փորձեցինք բարձր պրեսինգի դիմել ու հարձակվել: Բանականաբար, պարտվեցինք»,- The Times-ի համար գրել է Ուեյն Ռունին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball