Տարվա ամենաթանկ տրանսֆե՞րը. Սանչոյի տեղափոխությունը գրեթե համաձայնեցված է

Դորտմունդի «Բորուսսիայի» եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:  The Guardian-ի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ ակումբների միջև բանակցությունները շատ հաջող են անցնում և նրանք վերջնական փուլում են: Տրանսֆերի գումարը համաձանեցված է, այժմ քննարկվում են այն վճարելու ժամկետները: Մասնավորապես անգլիացիներն ուզում են մի քանի տարում (3-4 փոխանցումով) մարել գումարը:

20-ամյա ֆուտբոլիստն արդեն վաղուց է «կարմիր սատանաների» հետ համաձայնեցրել անձնական պայմանագրի կետերը: Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:

Ավելի վաղ «Բորուսսիան» 120 միլիոն եվրո էր պահանջել վինգերի տրանսֆերի համար:

Բունդեսլիգայի ավարտված առաջնության 32 խաղում Սանչեոն դարձել է 17 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball