«Բարսելոնան» հրաժարվել է 60 միլիոն եվրոյով վաճառել ֆուտբոլիստին, ով դեռ նորամուտը չի նշել թիմում

«Բարսելոնան» խոշոր առաջարկ է ստացել եզրային հարձակվող Տրինկաուի (Ֆրանսիշկու Անտոնիո Մաչադո) տրանսֆերի համար: Sport.es-ը վստահեցնում է, որ անգլիական ակումբը 60 միլիոն եվրո է առաջարկել պորտուգալացու համար, բայց «բլաուգրանան» պատասխանել է մերժումով:

20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «կապտանռնագույնները» հունվարին են գնել «Բրագայից» և կես տարվա վարձակալությամբ այդ ակումբում թողել: Նրա համար վճարվել է 31 միլիոն եվրո: Եթե «Բարսելոնան» ընդուներ անգլիացիների առաջարկը, ապա գրեթե կրկնակի եկամուտ կունենար ֆուտբոլիստից, ով նույնիսկ նորամուտը չի նշել թիմի կազմում:

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում վինգերը մասնակցել է 27 խաղի, որոնցում դարձել է 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball