«Լոռիում» Ռոնալդոյից բացի կլինի նաև Կառլոս անունով ֆուտբոլիստ. նրանք թիմակիցներ էին

«Լոռին» շուտով կարող է երկու նորեկներ ունենալ: Երեկ տեղեկացրել էինք, որ վանաձորյան ակումբին է միացել պանամացի հարձակվող Ռոնալդո Դինոլիսը:
Լրագրող Ալվարո Մարտինեսը տեղեկացրել է, որ «Լոռիին» է միանալու նաև կիսապաշտպան Կառլոս «Պիրուլո» Գուտիերեսը: 25-ամյա ֆուտբոլիստն այսօր պետք է ժամանի Հայաստան:
Պրիուլոն նախկինում ներկայացրել է պանամական «Պալսա Ամադոր» ակումբը: Հենց այդ թիմից էր նաև Դինոլիսը, ով «Լոռի» տեղափոխվելու համար խզել է պայմանագիրը: