ՀՖՖ. «Շնորհակալություն ամեն ինչի համար, Էդգա՛ր»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անդրադարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի կարիերան ավարտելու լուրին:

«Մենք կհիշենք Էդգար Մանուչարյանին պատանեկան տարիքում ձևակերպած «հեթ-տրիկներով» և «պոկերներով», «Այաքսի» կազմում եվրագավաթային ելույթներով, ՆՀՀ Մակեդոնիայի դեմ «վերադարձի» խաղում խելահեղ գոլով և ազգային հավաքականի կազմում անմնացորդ նվիրումով:

Շնորհակալություն ամեն ինչի համար, Էդգա՛ր, և հաջողություններ հետագա ձեռնարկումներում»,- գրված է ՀՖՖ-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Մանուչարյանը կարիերան ավարտեց 33 տարեկանում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով