Պայթյունային տրանսֆեր հայկական ֆուտբոլում. Ջոնել Դեսիրեն տեղափոխվում է երևանյան ակումբ

Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը, «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրե մոտ է Երևան տեղափոխվելուն: Sportx.am-ին հայտնի է դարձել, որ 23-ամյա ֆուտբոլիստը շուտով պայմանագիր կստորագրի «Ուրարտուի» հետ:

Դեսիրեն 2 տարի է անցկացրել «Լոռիի» կազմում, որոնցից առաջինը` վարձակալության հիմունքներով: 2019 թվականի օգոստոսին վանաձորյան ակումբը 60 հազար դոլարով գնել է Հայիթիի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը:

«Լոռիի» կազմում հարձակվողը 54 խաղ է անցկացրել, որոնցում դարձել է 29 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով