Պաշտոնական. «Փյունիկի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը հեռացավ ակումբից

«Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը դարպասապահ Անդրիա Դրագոևիչի հետ։ Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի կայքը:
28-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականից էր Փյունիկում։ Մոնտենեգրացին 58 խաղի է մասնակցել և 78 գոլ բաց թողել։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Անդրիա Դրագոևիչին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։