Sport.es. «Բարսելոնան» հեղափոխական տակտիկա է մշակում «Նապոլիի» դեմ խաղի համար

«Բարսելոնայի» կադրային ու խաղային վերջին խնդիրները թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին ստիպել են հատուկ խաղային ծրագիր մշակել «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի համար: Առաջինում գրանցվել է 1:1 հաշվով ոչ-ոքի:

Sport.es-ը հայտում է, որ իսպանացի մասնագետը մարզումների ժամանակ մշակում է 3-5-2 դասավորությամբ մարտավարություն: Կատալոնական աղբյուրն այն «հեղափոխական» է որակել: Դարպասում լինելու է Մարկ-Անդրե տեր Շտեգենը: Երեք կենտրոնական պաշտպաններն են լինելու` մի փոքր ձախից Կլեման Լանգլեն, կենտրոնում Ժերար Պիկեն, իսկ մի փոքր աջից Նելսոն Սեմեդուն:

Ամբողջ եզրերով գործելու են ձախից Ժորդի Ալբան, իսկ աջից Սերժի Ռոբերտոն: Երեք կենտրոնական կիսապաշտպանները կլինեն Իվան Ռակիտիչը, Ֆրենկի դե Յոնգը և Ռիկի Պուչը: Ուշագրավ է, որ Սետյենը կիսապաշտպանությունում այլ տարբերակ չունի, քանի որ Սերխիո Բուսկետսն ու Արտուրո Վիդալը որակազրկված են, իսկ Արթուր Մելոն հրաժարվում է Բրազիլիայից վերադառնալ Կատալոնիա:

Հարձակման զույգը կազմելու են Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը: Այդ դեպքում Անտուան Գրիզմանը մնալու է պահեստայինների թվում:

Աղբյուրը նշում է, որ սա դեռ վերջնական կամզը չէ, քանի որ այն կարող է փոփոխությունների ենթարկվել: Մասնավորապես Լանգլեն թեթև վնասվածք ունի, ինչի հետևանքով կարող է չխաղալ: Դա կարող է ամբողջ տակտիկան փոխելու պատճառ դառնալ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Նապոլի» հանդիպումը կայանալու է օգոստոսի 8-ին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով