«Բարսելոնայի» առաջատարներից մեկը մնում է թիմում. պայմանագիրը համաձայնեցված է

Բարսելոնայի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մնալու է ակումբում: Կատալոնացիներն ու 28-ամյա ֆուտբոլիստը երկար բանակցություններից հետո նոր պայմանագիր են համաձայնեցրել, վստահեցնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Գերմանացու նոր համաձայնագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականի ամառը:

Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը ցանկանում էր տարեկան «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 10 միլիոն եվրո ստանալ, իսկ «բլաուգրանան» առաջարկում էր 6,4 միլիոն, բայց մեծ պարգևավճարների հնարավորությամբ:

Գերմանացին կատալոնական թիմում է խաղում 2014 թվականից: Նա առաջարկներ է ունեցել «Չելսիից» ու «Բավարիայից», բայց ընտրել է «Բարսելոնայում» մնալու տարբերակը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball