«Յուվենտուսը» նոր մարզիչ է փնտրում. կապ է հաստատվել 5 մասնագետների հետ

«Յուվենտուսը» լրջորեն դիտարկում է գլխավոր մարզչին փոխելու տարբերակը: Ակումբն այդ քայլին կգնա և պաշտոնանկ կանի Մաուրիցիո Սարիին, եթե թուրինցիներն ահաջող ելույթ ունենան Չեմպիոնների լիգայում:

Հղինակավոր ինսայդեր Տանկրեդի Պալմերին վստահեցնում է, որ «ծեր սինյորան» 5 թեկնածուների հետ է կապնվել: Ամենացանկալի տարբերակը Մադրիդի «Ռեալը» գլխավորող, «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան, Զինեդին Զիդանն է: Ֆրանսիացուն կոնկրետ առաջարկ է կատարվել: Բացի այդ, նրան խոստացել են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, ում նա վաղուց ցանկանում է իր թիմում տեսնել:

Այդուհանդերձ, Զիդանը պատասխանել է մերժմամբ: Նա չի պատրաստվում հեռանալ «Ռեալից»:

Մյուս թեկնածուներին իտալական գրանդը պարզապես զանգահարել է, որպեսզի տեղեկանա արդյո՞ք նրանք կցանկանան գլխավորել «Յուվեն»: Այդ մասնագետներն են` Սիմոնե Ինձագին («Լացիո»), Մաուրիսիո Պոչետինոն (նախկինում «Տոտենհեմ»), Ջան-Պյերո Գասպերինին («Ատալանտա») և Լուչիանո Սպալլետտին (նախկինում «Ռոմա» և «Ինտեր»):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Սարրիի թիմ 0:1 հաշվով զիջել է «Լիոնին»:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball