Պաշտոնական. Իսպանացի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին: Ակումբին է միացել 23-ամյա իսպանացի կենտրոնական պաշտպան Դավիդ Ումանեսը:
Դավիդը հանդես է եկել իսպանական «Սարագոսա Մ19», «Ատլետիկո Մալագա», «Լոգրոնես Պրոմեսաս», բուլղարական «Սլավիա Սոֆիա» և մի շարք այլ ակումբներում։
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռումինական «Ակադեմիկա Կլինչենի» ակումբի ֆուտբոլիստ: