Պաշտոնական. «Վալենսիայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է «Վալենսիայի» եզրային հարձակվող Ֆերրան Տորրեսի տեղափոխության մասին: Անգլիական ակումբը և 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա ժամկետով պայմանագիր են ստորագրել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերը կազմելու է 27 միլիոն եվրո: Այդ գումարը հետագայում կարող է աճել տարատեսակ պարգևավճարների շնորհիվ:

«Չղջիկներն» իսպանացուն 50 միլիոն եվրո էին գնահատում, սակայն ստիպված եղան զգալի զիջումների գնալ, քանի որ նրա պայմանագրի ժամկետը սպառվելու էր մեկ տարուց և նա հրաժարվել էր նորը կնքել:

Հիշեցնենք, որ Տորրեսն Իսպանիայի Մ19 հավաքականի կազմում Երևանում դարձել է Եվրոպայի չեմպիոն` եզրափակչում հեղինակելով հաղթական դուբլ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball