Ռոնալդուն մնաց առանց մրցանակների. Հայտնի են Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստները

Ա սերիան հայտարարել է 2019-2020թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների անվանակարգերի հաղթողների անունները: Որոշումները կայացվել են Netco Sports ընկերության տվյալների հիման վրա:

Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան: Արգենտինացին հաճախ մնացել է իր աստղային թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի անվան ստվերի տակ, սակայն հենց նա է բազմաթիվ կարևորագույն խաղերում եղել թիմի առաջատարը, որոշիչ գոլեր ու գոլային փոխանցումներ հեղինակել:

Ռոնալդուն (31 գոլ) նաև լավագույն հարձակվող չի ճանաչվել, քանի որ մրցանակը ստացել է Եվրոպայի «Ոսկե խաղակոշիկը» նվաճած Չիրո Իմոբիլեն: «Լացիոյի» ֆուտբոլիստն առաջնությունում 36 գոլ է խփել:

Մյուս մրցանակները.

Լավագույն դարպասապահ —  Վոյցեխ Շչենսնի («Յուվենտուս»)

Լավագույն պաշտպան – Ստեֆան դե Վրեյ («Ինտեր»)

Լավագույն կիսապաշտպան- Ալեխանդրո Գոմես («Ատալանտա»)

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – Դեյան Կուլուշևսկի («Պարմա»):

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball