ՖԻՖԱ-ն Հայաստանին կօգնի տաղանդներ բացահայտել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին։ Ծրագրի նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման և զարգացման մոտեցումները, գրում է ՀՖՖ-ի կայքը:
Համատեղ ծրագրի շրջանակներում վերլուծության կերթարկվեն հետևյալ 13 ֆուտբոլային հաստատությունները (ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ)․
  • «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա
  • Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա
  • Վանաձոր քաղաքի ֆուտբոլի դպրոց
  • «Նիկարմ» ֆուտբոլային ակումբ
  • «Միկա» ֆուտբոլային ակումբ
  • Սիսիանի քաղաքային սպորտային դպրոց
  • Օնոր երիտասարդական սպորտային դպրոց
  • «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ
  • Մարտունի քաղաքի սպորտային դպրոց
  • GOALS – Girls of Armenia Leadership soccer
  • ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
  • «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիա
  • «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա

 

Վերլուծությունն անցկացնելու է բելգիական հայտնի Double Pass ընկերությունը, որը ֆուտբոլային տաղանդների զարգացման համակարգների վերլուծության՝ ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Ընկերության  մասնագետներն ուղիղ կապի դուրս կգան վերը նշված ֆուտբոլային հաստատությունների հետ և օնլայն հարցումների, տվյալների, ինչպես նաև այցերի հիման վրա կտան վերջական եզրակացություն։

Ծրագրի աշխատանքները կմեկնարկեն այս տարվա երրորդ եռամսյակում և կավարտվեն 2021-ին։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball