177 միլիոն եվրո արժողությամբ խաղ. Հայտնի է ԱՊԼ-ի վերջին նորեկը

Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆում կայացել է եզրափակիչ խաղը: «Ուեմբլի» մարզադաշտում «Ֆուլհեմը» 2:1 հաշվով հաղթել է «Բրենտֆորդին»: Հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում 3 գոլ է գրանցվել: Հաղթական դուբլի հեղինակ է դարձել պաշտպան Ջո Բրայենը: Հատկապես շքեղ է ստացվել նրա առաջին գոլը` խորամանկ հարվածով:

Հատկանշական է, որ սա համարվում էր խաղ 177 միլիոն եվրոյի համար, քանի որ Պրեմյեր լիգայի ուղեգիր ստացողն առաջիկա 2 տարում այդքան գումար կստանա հեռուստատեսային իրավունքներից:

Հիշեցնենք, որ «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչը Սքոթ Պարկերն է, ով 2011 թվականին ճանաչվել էր Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Նա 2019 թվականի փետրվարին լոնդոնցիների գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել էր Կլաուդիո Ռանիերիին, սակայն թիմին չէր կարողացել փրկել ԱՊԼ-ից դուրս մնալուց: Մեկ տարի հետո նա «Ֆուլհեմին» վերդարձրեց ուժեղագույն լիգա:

Ավելի վաղ Պրեմյեր լիգայի ուղեգիր էին նվաճել «Լիդսը» և «Վեսթ Բրոմվիչը»:

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball