Բեյլը այլևս չի ցանկանում խաղալ Զիդանի գլխավորությամբ

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի անվան շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Ըստ The Times-ի, 31-ամյա ուելսցին վստահ է, որ այլևս չի խաղա ակումբի գործող գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի գլխավորությամբ:  Միևնույն ժամանակ, կիսապաշտպանը մտադիր չէ այլ թիմ փնտրել, քանի որ ոչ ոք չի կարողանա նրան այնքան աշխատավարձ վճարել, որքան նա ստանում է «Ռեալում»:

Նախօրեին մադրիդյան ակումբը ներկայացրել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի հայտացուցակը, որում Բեյլը ընդգրկված չէր: Չնայած այն փաստին, որ նա վնասվածք չունի և անգամ մարզվել է թիմի հետ: 

Հիշեցնենք, որ ուելսցի կիսապաշտպանը այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 16 հանդիպում դառնալով՝ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:  Բեյլը իր վերջին խաղը անցկացրել է հունիսի 24-ին, երբ «Ռեալը» 2:0 հաշվով հաղթեց «Մալյորկային»:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball