Եվրոպա լիգա. «Ինտերը» հաղթեց իսպանական թիմին և մտավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Գերմանիայում կայացել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ինտեր» – «Խետաֆե» հանդիպումը: Միլանցիներն առավելության են հասել 2:0 հաշվով:

Խաղը սկսվել է իսպանական թիմի զգալի առավելությամբ, սակայն առաջին խաղակեսի միջնամասից Անտոնիո Կոնտեի թիմը տիրել նախաձեռնությանը: 33-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն առաջ է մղել իտալական թիմին:

76-րդ րոպեին մադրիդցիները 11-մետրանոցի իրավունք են ստացել, բայց Խորխե Մոլինան շեղ է հարվածել: Ընդամենը 7 րոպե անց փոխարինման մտած Կրիստիան Էրիկսենը վերջակետ է դրել հանդիպմանը:

Այսպիսով, «Ինտերը» մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Բայեր» – «Ռեյնջերս» զույգի հաղթողի հետ: Շոտլանդիայում գերմանացիներն առավելության են հասել 3:1 հաշվով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով