Եվրոպա լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տոնեց, երբ պարտությունը ոչինչ չէր փոխում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել ԼԱՍԿ-ի նկատմամբ: Ավստրիայում Օլե-Գունար Սուլշերի թիմը հաղթել էր 5:0 հաշվով և գործնականում ապահովել հաջորդ փուլի ուղեգիրը:

«Օլդ Թրաֆորդում» հաշիվը բացվել է 55-րդ րոպեին: Հյուրերի պաշտպան Ֆիլիպ Վիզինգերը գեղեցիկ հարվածով առաջ է մղել հյուրերին: Ընդամենը 2 րոպե անց Խուան Մատայի փոխանցումից հետո պատասխան գոլն է խփել Ջեսսի Լինգարդը: 88-րդ րոպեին իսպանացու մեկ այլ փոխանցումից հետո տանտերերին հաղթանակ է պարգևել Անտոնի Մարսիալը:

Քառորդ եզրափակչում ՄՅՈւ-ն կմրցի «Կոպենհագենի» հետ: Դանիացիներն այսօր 3:0 հաշվով հաղթել են Թուրքիայի նորընծա չեմպիոն «Բաշակշեհիրին», որին արտագնա խաղում զիջել էին 0:1 հաշվով:

Խաղային օրվա մյուս մրցավեճում Դոնեցկի «Շախտյորը» 3:0 հաշվով պարտության է մատնել «Վոլֆսբուրգին», որին Գերմանիայում նույնպես հաղթել էր (2:1):

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball