Հայաստանի առաջնության եռակի ռմբարկուն, հավաքականի թեկնածուն և 2 այլ նորեկներ` «Վանում»

Բարձրագույն խմբի նորեկը «Վանը» շարունակում է համալրել իր կազմը: Չարենցավանցիները հայտնել են 4 նոր ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ստրագրելու մասին:

«Վան» է տեղափոխվել «Լոռիի» հարձակվող Միհրան Մանասյանը։ Միհրանը 8 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ նվաճել է գավաթն ու սուպերգավաթը։ Մանասյանը նաև 3 տարի դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու։

Բարձրագույն խմբի նորեկին է միացել նաև «Ալաշկերտի» նախկին դարպասապահ Հենրի Ավագյանը։ «Ալաշկերտի» կազմում Ավագյանը դարձել է գավաթակիր։ Հենրին Հայաստանի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում մինչ այս անցկացրել է դեռ մեկ հանդիպում։

Չարենցավանցիներին վարձավճարով է միացել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Դավիթ Նալբանդյանը։ Նալբանդյանը հանդիսանում է նաև Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի անդամ։

«Վանի» ակումբի գույնները այսուհետ կպաշտպանի հարձակվող Դավիթ Ղանդիլյանը։ Ղանդիլյանի վերջին ակումբն էլ «Լոռին»։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball