Հայաստանի լավագույն մարզիչ. «Մտադիր ենք չեմպիոն դառնալ»

«Նոայի» մամուլի ծառայությունը հարցազրույց է վերցրել թիմի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակից, ով ճանաչվել է Հայաստանի 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզիչ:

-Նախ, շնորհավորում ենք մրցաշրջանի լավագույն մարզիչ ճանաչվելու կապակցությամբ, Ձեր օգտին քվեարկեցին ինչպե՛ս Հայաստանի ֆուտբոլի ակումբների, այնպե՛ս էլ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչերը։ Որքանո՞վ էր այս արդյունքը անակնկալ կամ սպասելի։ ՛

— Իհարկե, շատ հաճելի է նման պատվի արժանանալը, և ես այսօր շնորհակալություն հայտնեցի թիմին, տղաներին, քանի որ սա «Նոա» ակումբի համատեղ հաջողությունն է․․․ Մի ընդհանուր գործ ենք անում, և շատ հաճելի է, որ տղաները ողջ մրցաշրջանի ընթացքում լսում և ընկալում էին այն ամենը, ինչ մարզչական շտաբն իրենց ասում էր։ Բնականաբար, մրցաշրջանի մեկնարկին չէի մտածում մրցանակի մասին, աշխատում էինք, շարժվում դեպի մեր առջև դրված նպատակների իրականացում։ Հուսանք, հետագայում ևս կպահպանենք այս ավանդույթը․․․

— Փաստորեն, «Նոայի» ելույթների առաջին իսկ տարում սահմանեցիք բավականին բարձր նշաձող, ենթադրվում է, որ հաջորդը լինելու է արդեն չեմպիոնակա՞նը։

— Այո, ծրագրերում հենց այդ նպատակն է, խոսել ենք ակումբի ղեկավարության և թիմի հետ, ձգտելու ենք պայքարել չեմպիոնության համար, առվազն՝ բարելավել արդեն կայացած մրցաշրջանի մեր արդյունքները․․․

— Նախքան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2020/2021 մրցաշրջանի մեկնարկը կայանալու է նաև Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, ի՞նչ կարող ենք ակնկալել այդ խաղից։

— Բնականաբար, ևս մեկ գավաթ նվաճելու հսկայական ցակություն ունենք։ Կարծում եմ, մեզ շատ ծանր խաղ է սպասում, քանի որ վերջին երկու հանդիպումները՝ Գավաթի եզրափակչում և առաջնության վերջին մրցափուլի չեմպիոնական խաղում ցույց տվեցին, թե որքան լավ թիմ է «Արարատ-Արմենիա»-ն։ Հեշտ չի լինելու, մանավանդ, որ մրցակից թիմում փոխվեց մարզչական շտաբը․․․ Տեսնենք, համենայն դեպս, մենք շատ լուրջ ենք նախապատրաստվում և նատակ ունենք հաղթել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball