Հենրիխ Մխիթարյան. «Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն է»

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Սևիլյայի» դեմ կայանալիք հանդիպման նախախաղայի ասուլիսին:

— Այդ խաղում «Ռոման» ինչի՞ց պետք է զգուշանա: Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:

— Կարծում եմ` պետք է զգույշ լինենք, որովհետև սա մեկխաղյա դիմակայություն է, այլ ոչ թե երկու, ինչպես նախկինում էր: Մեզ անհրաժեշտ է շատ վերահսկել գնդակը, գրոհել և վստահ լինել: Եթե վստահ չեք խաղում, չեք կարող հաղթել:

— Նախորդ մրցաշրջանում Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելը Ձեզ լրացուցիչ մոտիվացիա՞ է հաղորդում:

— Ցավում էի, որ չէի կարող մասնակցել եզրափակչին: Հիմա դա արդեն անցյալում է, և ես չեմ ուզում այդ մասին խոսել: Միշտ ցանկանում եմ եզրափակիչ մտնել: Վստահ եմ` թիմը պատրաստ է առաջիկա խաղին, և ես ամեն ինչ կանեմ, որ մենք հաղթենք «Սևիլյային»: Իմ հաղթանակը թիմի հաղթանակն է:

— Ձեզ օգնե՞լ է թիմի հարձակվողական խաղի կենտրոնում հայտվելը տակտիկայի փոփոխությունից հետո:

— Ես լավ մարզավիճակում եմ և դա կապված չէ տակտիկայի կամ մարզչի առաջադրանքների հետ: Դու միշտ անում ես ամեն ինչ, որ հաղթես: Հիմա ինձ համար ավելի հարմար դասավորություն է, որովհետև Ջեկոյին ավելի մոտ եմ գործում: Հարձակման նման խաղը դա այն է, ինչ ես ցանկանում և կարողանում եմ ամենից լավ անել թիմի համար:

— Դուք բազմաթիվ գոլեր եք խփել ընթացիկ մրցաշրջանում, բայց ոչ Եվրոպա լիգայում: Գոլեր պահե՞լ եք այս մրցաշարի համար:

— Սա հիանալի մրցաշրջան է, լավագույններից մեկն իմ կարիերայում: Եվրոպա լիգայում դեռ գոլ չեմ խփել, բայց դրա համար 90 րոպե ունեմ: Այդուհանդերձ, թիմի հաղթնական ավելի կարևոր է: Թիմային նվաճումներն անհատականներից կարևոր են: Եթե գոլ խփեմ, ուրախ կլինեմ, բայց հաջորդ փուլ անցնելն ավելի կերջանկացնի ինձ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball