Մխիթարյանի «Ռոման» պարտվեց և դուրս մնաց Եվրոպա լիգայից (տեսանյութ)

06 August 2020, North Rhine-Westphalia, Duisburg: Football: Europa League, knockout rounds, round of sixteen, FC Sevilla - AS Rome in the Schauinsland-Reisen-Arena. Rome's Henrikh Mkhitaryan (M) and Sevilla's Lucas Ocampos (l) fight for the ball. Photo: Bernd Thissen/dpa (Photo by Bernd Thissen/picture alliance via Getty Images)
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Ռոման» մրցել է «Սևիլյայի» հետ: Գերմանիայում կայացած հանդիպումն ավարտվել է իսպանական թիմի հաղթանակով` 2:0 հաշվով:
22-րդ րոպեին Սերխիո Ռեգիլոնն առաջ է մղել անդալուզցիներին, իսկ ընդմիջումից առաջ (44) Լուկաս Օկամպոսի հիանալի անցումը եզրափակել է Յուսեֆ Էն-Նեսիրին:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գայլերի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Այսպիսով, «Ռոման» դուրս մնաց հետագա պայքարից: «Սևիլյան» քառորդ եզրափակչում կմրցի «Վուլվերհեմփթոն» — «Օլիմպիակոս» զույգի հաղթողի հետ: