«Բարսելոնան» նոր հարձակվող ունի. նրա համար սահմանվել է 300 միլիոն եվրոյի հրաժարագին

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է, որ գնել է «Սան-Պաուլուի» եզրային հարձակվող Գուստավո Մաիայի տրանսֆերը: Գործարքը կազմել է 4,5 միլիոն եվրո: Այդ գումարի 1 միլիոնը կատալոնական ակումբը նախապես էր վճարել, որպեսզի տրանսֆերի առաջնային իրավունք ունենար:

Բարզիլացու հետ ստորագրվել է 5 տարվա ժամկետով պայմանագիր: Նրա համար սահմանվել է 300 միլիոն եվրոյի հրաժարագին: Սկզբնական շրջանում հարձակվողը հանդես կգա «Բարսելոնա Բ»-ի կազմում, սակայն հաջող ելույթների դեպքում կտեղափոխվի գլխավոր թիմ:

19-ամյա վինգերը հանդես է եկել Բրազիլիայի Մ16 և Մ17 հավաքականներում: «Սան-Պաուլուի» գլխավոր ու երիտասարդական թիմերի կազմերում նա 7 տիտղոս է նվաճել: Մաիայի ամենահաջող մրցաշրջանը եղել է 2018 թվականին, երբ 36 խաղում նա 30 գոլ է խփել:

«Կապտանռնագույնները» բրազիլացուն բնութագրել են որպես հիանալի խաբքերով և հզոր հարվածով ֆուտբոլիստ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball