Գվարդիոլան ճանապարհ բացեց «Բարսելոնայի» համար. տրանսֆերն ավելի հավանական է դառնում

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիայի տեղափոխությունը «Բարսելոնա» հետզհետե ավելի հավանական է դառնում: «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ 18-ամյա ֆուտբոլիստը չի մնալու Մանչեսթերում:

«Էրիկ Գարսիան հրաժարվեց մեր ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրել: Ուզում էինք, որ նա երկար տարիներ մնար «Սիթիում», սակայն նա չի ուզում: Նա իրեն այլ ակումբում է պատկերացնում: Էրիկը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի, որից հետո կարող է հեռանալ»,- կատալոնացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կատալոնական ակումբի համար Գարսիայի տրանսֆերն առաջնայիններից մեկն է: «Բլաուգրանան» նրան համարում է Ժերար Պիկեին ապագա փոխարինողը: Գարսիան «Բարսելոնայի» սանն է, որտեղից հեռացել է 2017 թվականին:

Միաժամանակ հայտնի է դարձել է, որ «Մանչեսթեր Սիթին» համաձայն է կատալոնացուն հիմա վաճառել, որպեսզի մեկ տարուց նա անվճար չհեռանա: «Քաղաքայինները» Էրիկին բաց կթողնեն, եթե 23 միլիոն եվրոյի առաջարկ ստանան:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball