Դենիս Թումասյանն ավարտեց կարիերան և անմիջապես մարզիչ դարձավ

«Ալաշկերտի» նախկին պաշտպան Դենիս Թումասյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 35-ամյա հայ ֆուտբոլիստը դադարեցրել է ելույթները «Չայկայի» կազմում և անմիջապես այդ թիմի գլխավոր մարզչի օգնականը դարձել, հայտնում է ռուսական ակումբի կայքը:

«Այսօր ավարտեցի իմ կարիերան: Վերջին 2-3 տարիներին հետզհետե հեռանում էի ֆուտբոլից: Օրեցօր մարզչի դառնալու ցանկությունը մեծանում էր: Նախկին մարզիչներից վերցնում էի նրանց հուշատետրերը, հետազոտում դրանք: Մագոմեդ Ադիեևն ինձ առաջարկեց նրա շտաբում աշխատել և ես օգտվեցի այդ հնարավորությունից»,- ասել է Թումասյանը:

Թումասյանը նաև հանդես է եկել «Ուրալի», «Ուֆայի», «Տորպեդոյի» և այլ թիմերի կազմում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով